Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Կողմերը համաձայնեցին գործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում' մասնավորապես ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությունը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը' նրանց Արդարադատության նախարարության աշխատանքներին ներգրավելու միջոցով:
Համաձայնության հուշագիրը ստորագրելուց հետո Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանը դասախոսություն կարդաց ներկաների համար: Նախարարը խոսեց օրենսդրության, մեր երկրում օրենքների կիրառման և դրանց շրջանցման մասին: Նախարարը խոսեց նաև Հայաստանում գործող <<Փաստաբանների դպրոցի>> և հետագայում բացվելիք <<Միասնական Ակադեմիայի>> մասին: Այնուհետև պարոն Թովմասյանը պատասխանեց ուսանողների և հյուրերի հարցերին:
Հանդիպման ավարտին Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից Արդարադատության նախարարությանը հանձնվեցին
...
Читать дальше »